9 նշան, որ զուգընկերը հարմար չէ ձեզ

22:09   7 հունիսի, 2020

1. Նա վիրավորում է ձեզ, ցավ պատճառում կամ նվաստացնում իր խոսքերով: Եթե անգամ հետո ներողություն է խնդրում, մի խաբվեք. այդպիսի պահվածքն անընդունելի է:

2. Զուգընկերը վտանգավոր է կամ ագրեսիվ: Նա սպառնում է վնաս պատճառել իրեն կամ ձեզ, եթե դուք նրան լքե՞ք: Ձեզ գերի՞ են պահում. հարաբերությունները խզելու ժամանակն է:

3. Որպես «պատիժ» փոքր թերացումների համար՝ նա սկսում է անտեսել ձեզ կամ չափազանց սառը վերաբերվել:

4. Զուգընկերը վիրավորում է ձեզ, բղավում, ապտակում, հարվածում:

5. Նա անսպասելիորեն որոշ ժամանակով անհետանում է՝ առանց պարզաբանումների:

6. Նա վերը նկարագրված պահվածքն է դրսեւորում, բայց ձեզ կամ նախկին զուգընկերներին է մեղադրում հարաբերությունների անհաջող ելքի համար:

7. Զուգընկերը ձեզանից իր կյանքի մասին կարեւոր տեղեկություն է թաքցնում: Դուք չեք մասնակցում կարեւոր որոշումների կայացմանը, նրա ֆինանսական եւ ընտանեկան գործերին:

8. Ձեր կարծիքը ոչինչ չի նշանակում: Զուգընկերն անմիջապես մերժում է ձեր ցանկացած առաջարկություն:

9. Դուք չեք մասնակցում նրա սոցիալական կյանքին. նա շփվում է միայն իր ընկերների հետ: Դուք մենակ եք մնում, բայց նա պահանջում է, որպեսզի ճաշ պատրաստեք, լվացք անեք, հոգ տանեք երեխաների մասին եւ այլ պարտականություններ կատարեք: Ձեզ սպասուհի եք զգում՝ առանց աշխատավարձի:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE