«Դա գռեհկություն է». Բրուխունովան կտրուկ պատասխանել է Պետրոսյանի ու իր երեխայի մասին հարցին

10:07   4 հունիսի, 2020

Տատյանա Բրուխունովան՝ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը, իրենց ընդհանուր երեխայի վերաբերյալ հարցից հետո բորբոքվել է։ Զույգի մտերիմ շրջապատը պնդում է, որ երեխան լույս աշխարհ է եկել մարտին։

Երբ լրատվամիջոցները սկսել են գրել այն մասին, որ փոխնակ մայրը Պետրոսյանին ու Բրուխունովային երեխա է պարգեւել, զույգն այն չհաստատեց, բայց նաեւ չհերքեց։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հարցերով դիմել է կատակերգուի կնոջը։

«Երեխայի մասին հարցը գռեհկություն է։ Մասնավոր կյանքի մասին հարցերին չեմ պատասխանում»,- հայտնել է հումորիստի կինը։

Պետրոսյանը եւս այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս, միայն մի անգամ կատակել է, «թե ինչու է փոխնակ մայր հարկավոր»։



© NEWS.am STYLE