«Թող ամեն օր ավելի երջանկանաք». Լիլիթ Բասյանի լուսանկարը

13:15   4 հունիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Լիլիթը կապույտ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Քաղցր երազներ, իմ մարդիկ ու իմ աշխարհ իմ աչքերով։ Թող ամեն օր ավելի երջանկանաք, թող Աստված բոլորին ճիշտ ուղու վրա դնի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը կրում էր ջինսե տաբատ, դեղին բլուզ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Լիլիթը գրկել էր իր շանը, իսկ մյուս ձեռքում պուչիկներ էին։ Հրապարակմանը կից սննդաբանը գրել էր․ «Մեր մարմինն ու դեմքն արտացոլում են մեր հոգեվիճակը։ Մի անգամ ինքս ինձ խոստացա, որ այլևս ոչ մի դեպրեսիա և տխրություն չի լինի իմ կյանքում։ Ինչպես տեսնում եք, ես հիմա արև եմ, որը վառ շողում է»։



© NEWS.am STYLE