«Սիրուն». Դիանա Տոռեսի վառ կերպարը

15:11   4 հունիսի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայատիրչ շպար ընտրել։ Դիմահարդարման ընթացքում ընդգծվել են աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան խոսել էր իր եթերային ձեռքբերումների եւ շիկահեր Մերիի՝ այդքան սիրելի դարձած կերպարի մասին: Դերասանուհին անկեղծորեն խոստովանել էր, որ սկզբում չէր սպասում, որ իր կերպարն այդքան բուռն արձագանքներ կստանա, եւ շատ ուրախ է, որ այն սիրվել է. «Սիթքոմի մեկնարկից ի վեր միայն դրական մեկնաբանություններ եմ ստանում, որոնք շարունակվում են նաեւ այսօր, ինչը շատ  հաճելի է: Դրա համար շնորհակալ եմ բոլորին»,- նշել է նա:



© NEWS.am STYLE