«Beat It». Գոռ Սուջյանը կատարել է Մայքլ Ջեքսոնի սիրված հիթը

11:41   4 հունիսի, 2020

Երգիչ Գոռ Սուջյանը հերթական անակնկալն է պատրաստել երկրպագուների համար։ Սիրված երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի «Beat It» երգը։

Տեսագրությունը Սուջյանը հրապարակել է Facebook-յան էջում։ Ու թեեւ երգիչն այն ժամեր առաջ է հրապարակել, նրա էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով։ «Անհավանական», «Տաղանդավոր Գոռ», «Քո ձայնը շատ նման է Մայքլի ձայնին»,- գրել են սոցիալական ցանցի օգտատերերը։



© NEWS.am STYLE