«Եվս մեկ փոքրիկի եմ սպասում». «Фабрика звезд»-ի մասնակիցն ու նրա հայ ամուսինը երրորդ անգամ ծնողներ կդառնան

13:59   4 հունիսի, 2020

«Фабрика звезд 6»  նախագծի մասնակից Վիկտորյա Կոլեսնիկովան ու նրա ամուսինը՝ Մեսրոպը, երրորդ անգամ ծնողներ կդառնան։

Նրանք մեծացնում են երկու դուստրերին՝ Լուիզային ու Կատալինային։ Այն մասին, որ նրանց ընտանիքում համալրում է սպասվում, «Фабрика звезд»-ի մասնակիցը հայտնել է իր ծննդյան օրը՝ լուսանկար հրապարակելով, որում արդեն իսկ նկատելի է կլորացած որովայնը։

«Շատ եմ սպասում»,- մեկնաբանել է նա՝ կատակելով, որ ինչ-որ մեկը չափից շատ է տոնական տորթ կերել։

Հիշեցնենք՝ «Фабрика звезд»-ի երկրպագուները Վիկտորյային հիշում են փխրուն, ռոմանտիկ աղջկա կերպարում։ Ցածր հասակի պատճառով՝ 157 սմ, շոուի կոլեգաները նրան քնքշանքով «Кнопка» էին անվանում։



© NEWS.am STYLE