19:15 4 հունիսի, 2020Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոնան պատկերված է եկեղեցու ֆոնին։ Նա կաշվե տաբատ է կրում, վառ շապիկ։ Երգչուհին մարզակոշիկներ է ընտրել։ Սոնան հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Լուսանկարը մեկնաբանված չէ, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրն արվել էր Ռիո դե Ժանեյրոյում։ Տաղանդավոր երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան արձակել էր վարսերը, կրում էր շագանակագույն կոստյում։ Սոնան գրել էր․ «Աաաա՜, հիշում եմ. հեռավոր 2018 թիվն էր, մտանք Rio»։