«Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գնել է ռումինական ֆուտբոլային ակումբը

14:35   4 հունիսի, 2020

«Playboy»-ի ռումինացի աստղ Անամարիա Պրոդանը ձեռք է բերել տեղի «Գերմանշտադտ» ֆուտբոլային ակումբը, որը լուրջ պարտքեր է ունեցել՝ մոտ 700 հազար եվրո։ Տիրոջ փոփոխության մասին հայտնել են ակումբի սոցիալական էջում։

View this post on Instagram

A post shared by FCH_official_insta (@fch_official_insta) on

Ընդ որում, սպորտային հայտնի լրագրող Էմանուել Ռոշուն հայտնել է, որ իրականում ակումբը կպատկանի ոչ թե Պրոդանին, այլ նրա դստերը։ Անամարիան կշարունակի աշխատել որպես ֆուտբոլային գործակալ։

Ակումբը կղեկավարի Պրոդանի դուստրը՝ 21-այմա Ռեբեկա Դումիտրեսկուն, որը նույնպես կարիերա է սկսել մոդելային բիզնեսում։ Այս պահին թիմը Ռումինիայի առաջնությունում 10-րդ տեղն է զբաղեցնում՝ 26 հանդիպման ընթացքում 25 միավոր հավաքելով։ Այսպիսի ղենավարության պայմաններում ֆուտբոլիստներն, ակնհայտորեն, այլ կերպ կխաղան։ Չէ որ նրանք ֆուտբոլի պատմության ընթացքում ամենագեղեցիկ սեփականատերերն ունեն։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE