«Դե սպասիր»-ի նոր սերիաներում Գայլի կերպարի էսքիզը հայտնվել է համացանցում

17:39   4 հունիսի, 2020

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան ակտիվ աշխատանքներ է տանում «Դե սպասիր» մուլտսերիալի վերաթողարկված տարբերակում Գայլի նոր կերպարի ստեղծման համար։ Այս պահին ստեղծվել են կերպարի՝ ավելի քան 50 տարբեր էսքիզներ, որոնցից մեկը հայտնվել է համացանցում։

Լուսանկարն ուղարկել են դերասաններին, որոնք մասնակցել են կերպարների հնչյունավորման քասթինգին, ինչից հետո հրապարակել են համացանցում, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հերոսի համար 18 տարբեր սանրվածքներ ու պոչի չորս տարբերակ են նկարել։

Կերպարը ջինսե է կրում, սպիտակ կեդեր ու վերնաշապիկ։ Հրապարակումից հետո «Սոյուզմուլտիֆլիմ»-ում հայտարարել են, որ Գայլի կերպարը վերջանական չէ։

«Քանի որ նոր մուլտսերիալը հայտնի դասական տարբերակի ուղիղ շարունակությունը չի լինելու, որը ստեղծվել էր ռեժիսոր Վյաչեսլավ Կոտենոչկինի կողմից, այլ վերաթողարկում, նախագծի ստեղծագործական խումբը ժամանակակից գրաֆիկական ոճի որոնումների մեջ է»,- Telegram-յան «Подъем» ալիքի հետ զրույցում հայտարարել է ստուդիայի մամուլի քարտուղար Մարինա Մալիգինան։

«Դե սպասիր»-ի նոր սերիաների պրեմիերան ծրագրված է 2020թ.-ի հունիսին։

Աղբյուրը՝ VZ.ru



© NEWS.am STYLE