«Էդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը». Լիլու

17:07   4 հունիսի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, սեւ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Նա վառ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե դիմացինս իր կյանքում ինչ ձեռքբերումներ ունի կամ ինչ գլխապտույտ հաջողությունների է հասել, եթե ինքը չունի հասարակ ու համեստ մոտեցման ձեւ մարդկանց հետ, էդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը։ Ասածս ինչ է՝ համեստ ու հասարակ լինելու մեջ վատ բան չկա, հակառակ՝ զզվելի է, երբ փորձում են իրենք իրենցից ինչ-որ հերոս ստանալ»։

Ավելի վաղ արված հրապարակմամբ Լիլուն շնորհավորել էր որդու՝ Ռոբի ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, Ռոբ։ Ես երջանիկ եմ, որ հենց քո մաման եմ։ Շնորհավոր հունիսի 1»,- գրել էր երգչուհին։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին։



© NEWS.am STYLE