Դմիտրի Մալիկովի դուստրը հագուստի ապրանքանիշ է թողարկել. զգեստներն AliExpress-ում հնարավոր է գտնել 15 անգամ էժան

20:11   4 հունիսի, 2020

Դմիտրի Մալիկովի ու Ելենա Իզակսոնի դուստրը՝ Ստեֆանիան, երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել. նա ընկերուհիների հետ թողարկել է DressByStesha հագուստի ապրանքանիշը։ Երիտասարդ, նորաձեւ աղջիկը խոստովանել է, որ սեփական զգեստների արտադրություն սկսելու գաղափարը վաղուց է առաջացել։

«Մենք շեշտադրում ենք արել դետալների ու որակի վրա, մեր բոլոր իրերը պատրաստվում են մարդկանց ձեռքերով եւ ոչ թե մեքենաների կողմից։ Մենք շատ սեր ու հոգի ենք ներդրել դրանցում։ Մեր փիլիսոփայությունը պարզությունն, էլեգանտությունն ու գեղեցկությունն է»,- իր միկրոբլոգում գրել է նա։

Միայն թե Telegram-յան «Только никому» ալիքի հաղորդմամբ՝ զգեստներից մեկը կարելի է ձեռք բերել  վիրտուալ առեւտրի չինական հայտնի AliExpress հարթակում։

«Որոշ զգեստներ, որոնք Ստեշա Մալիկովան սկսել է 20 հազար ռուբլիով վաճառել իր ապրանքանիշի ներքո, AliExpress-ում 15 անգամ էժան համանմաններն ունեն։ Ընդ որում, Սաշան ասում է, թե իրերը կարում են Մոսկվայում։ Պարզ է, հասկանալի»,- գրում է «Только никому» ալիքը՝ հրապարակելով AliExpress-ից արված լուսանկարը։



© NEWS.am STYLE