«Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակն առաջին անգամ պատմել է կախվածության մասին

18:59   4 հունիսի, 2020

«Եվրատեսիլ 2009» երաժշտական մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակն առաջին անգամ խոսել է քնաբերներից ու հակադեպերսանտներից կախվածության մասին։

Երգիչը խոստովանել է, որ թաքցրել է կախվածությունը, որը շարունակվել է 11 տարի։

«Կախվածության վերջին տարիներին հաբերն ինձ թույլ ու վախեցած էին դարձրել։ Դա ազդել է ոչ միայն ուղեղիս, այլեւ մկաններիս, ստամքոսիս եւ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Այդ կախվածությունը փչացրել է իմ հարաբերությունները մարդկանց հետ, բայց որ ամենակարեւորն է՝ գրեթե ոչնչացրել է կյանքի ձգտումը։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց արդյունքում կյանքս կարող էր կործանվել։ Այս տարվա հունվարին ես վերականգնողական կուրս անցա (իմ բժիշկների օգնությամբ) եւ աստիճանաբար կարգի եմ գալիս»,- պատմել է Ռիբակը։



© NEWS.am STYLE