Իվանուշկի խմբի «սեւուկը» պատմել է Ժաննա Ֆրիսկեի հետ գաղտնի սիրավեպի մասին

22:11   4 հունիսի, 2020

«Իվանուշկի International» խմբի անդամ Կիրիլ Անդրեեւը դարձել է Լերա Կուդրյավցեւայի «Секрет на миллион» շոուի հերթական աստղային հյուրը: Հեռուստահաղորդավարուհուն նա խոստովանել է․ ինքը թաքցնելու եւ երկրպագուներին զարմացնելու բան ունի։ Օրինակ, թե ինչպես է նա երիտասարդ տարիքում չարաշահել ալկոհոլը, ինչի պատճառով գանգի տրապանացիա են կատարել։ Կամ, որ նրա կինը կարող էր դառնալ «Блестящие» խմբի մենակատար Ժաննա Ֆրիսկեն։

«Մենք երիտասարդ էինք, եւ մենք կիրք ունեինք: Ժաննան ինձ ասում էր․ «Կիրիլը, ընտանիք եմ ուզում», - հայտնում է Teleprogramma.pro-ն։

Այն մասին, թե որքան է տեւել նրանց սիրավեպը եւ այլ մանրամասներ երաժիշտը կպատմի այս շաբաթ ժամը 21: 00-ին НТВ հեռուստաալիքով: Բացի այդ, Անդրեեւը ողջ երկրին պատրաստ է խոստովանել, թե ինչն է ուտում իրեն ներսից։ Երկու պահանջված արտիստների սիրավեպը երկար չի շարունակվել։ Կիրիլը հասկանում էր, որ նրանք երկուսն էլ բեմին են պատկանում եւ չեն կարող լիարժեք ընտանիք ունենան։



© NEWS.am STYLE