Հայտնի սերիալի աստղ Եկատերինա Վոլկովային տանջել է օնլայն մոլագարը

23:11   4 հունիսի, 2020

«Воронины» սերիալի աստղ Եկատերինա Վոլկովան հետեւորդների հետ կիսվել է իր փորձով. արդեն երկար ժամանակ է նրան հետապնդում է մի մոլագար, որն իր էջերին վատ բովանդակությամբ նամակներ է գրում։

«Արդեն մեկ տարի է՝ համացանցում ինձ հետապնդում է մի տղամարդ, որն ամեն օր զզվելի հաղորդագրություններ է թողնում, գրառումներիս կից մեկնաբանությունների հատվածում անիծում է ինձ եւ այլ մարդկանց։ Սկզբում ես ուշադրություն չէի դարձնում, այնուհետեւ նրան ընդգրկոցի սեւ ցուցակում։ Հաջորդ օրը նոր էջ է հայտնվում, որից շարունակվել են սպառնալիքները, անեծքները եւ վիրավորանքները», — Instagram-ի իր էջում գրել է դերսանուհին։

Մեկնաբանություններում նա հայտնել է, որ վերջին ամիսներին ոչ ադեկվատ տղամարդը արդեն լուրջ ակտիվացել է եւ դա արդեն կատակ չէ»։

«Դա դարձել է նրա կյանքի գործը», - նշել է աստղը։

Վոլկովան նշել է, որ զարմացած է նման հետապնդման «մասշտաբներով». անհայտ անձն ամեն անգամ նոր էջեր է ստեղծում, որպեսզի վիրավորի դերասանուհուն եւ նրա հետեւորդներին եւ, նրա խոսքով, օրական թողնում է 500-ական մեկնաբանություն:

Աղբյուրը՝ Пятый канал



© NEWS.am STYLE