«Բռնել էին մազերիցս». «Դոմ 2»-ի մասնակցին ուժով պահել են հեռուստանախագծում

12:11   5 հունիսի, 2020

Մոդել Իրինա Նաումին «Դոմ 2» հեռուստանախագծի կազմակերպիչների դեմ հայտարարությամբ ոստիկանություն է դիմել։ Նա հայատարերել է, որ իրեն բռնությամբ են պահել ու թույ չեն տվել լքել նկարահանման հրապարակի տարածքը։ Նախագծից դուրս գալ հաջողվել է թիկնապահների հետ վեճից հետո։

«Ընկերներ, ես փորձել եմ հեռանալ «Դոմ 2»-ից, ինձ բռնությամբ պահել են, բռնել մազերից, թույլ չէին տալիս անցնել, ինձ վեց տղամարդ էր պահում։ Ես սա պետք է ձայնագրեմ, հակառակ դեպքում ամենն, ինչ նրանք նկարահանել են, հեռուստատեսությունում կօգտագործվի իմ դեմ»,- ասել է Նաումին։

Իրինան կռվել է թիկնապահների հետ, որպեսզի իրեն բաց թողնեն։ Հիմա նրանց մոտ են աղջկա ճամպրուկն ու իրերը։ Նրան նախագիծը հաջողվել է լքել միայն ոստիկանության կարգախումբ հրավիրելուց հետո։



© NEWS.am STYLE