«BAFTA» կինոմրցանակ. «Չեռնոբիլն» առաջադրվել է ռեկորդային 14 անվանակարգում

10:01   5 հունիսի, 2020

«BAFTA TV Awards» մրցանակաբաշխությանն առաջադրված անվանավակարգերի թվով առաջատարը «Չեռնոբիլ» սերիալն է։ Այն ներկայացված է 14 անվանակարգում, այդ թվում «լավագույն դրամատիկ մինի սերիալ»։ Անգլո-ամերիկյան նախագիծը «BAFTA»-ի պատմության ընթացքում անվանակարգերի քանակով ռեկորդ է սահմանել։ Նախորդ տարի այդպիսի ցուցանիշ է արձանագրել «Սպանելով Եվային» շոուն։

Netflix-ի «Թագը» պատմական սերիալը կարող է յոթ մրցանակի արժանանալ։

Մրցանակաբաշխության հանձնման արարողությունը պետք է տեղի ունենար մայիսի 17-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափովել է հուլիսի 31-ին։ Մրցանկաները կհանձնվեն վիրտուալ ձեւաչափով, հեռարձակումը կկատարվի փակ ստուդիայից։



© NEWS.am STYLE