Ընդգծված շուրթեր. Անահիտ Սիմոնյանի գրավիչ կերպարը

11:37   5 հունիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում պատասխանել է հետեւորդների հարցերին։

Բացի հարցերից՝ հետեւորդները չեն մոռացել նաեւ հաճոյախոսություններ ուղղել երգչուհուն։ Ի պատասխան դրանցից մեկի երիտասարդ մայրիկը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։ Անահիտը սեւ պիջակ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգրչուհին սեւ շապիկ էր կրում։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածքով էր, արեւային ակնոց էր կրում։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մինչ դու այլ ծրագրեր ես կազմում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE