«Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի` հակառակ կողմից». Նազենի Հովհաննիսյան

14:11   5 հունիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, մոխրագույն բլուզ ու մարզակոշիկներ։ «Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի` հակառակ կողմից»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Նազենին տասը տարի առաջ լուսանկար էր հրապարակել։ Արխավային լուսանկարը սեւ-սպիտակ գույներով էր արված։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին հումորային գրառում էր կատարել. «Թշերը հուշում են, բայց չեն պարտադրում։ 10 տարի առաջվա նկար, ինչքան ուժ ունեմ թուշ ունեմ: Բարի լույս, եւ թող ապրենք այնպես, որ անցյալին ու մեզ` անցյալում, նայենք ժպտալով»։



© NEWS.am STYLE