«Նուրբ ու տարբերվող». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

22:45   5 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին կարմիր շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Նուրբ ու տարբերվող», «հիասքանչ հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Նա հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ վզնոցներով ու մատանիներով։ Սոֆին հրապարակումն ուղեկցել էր հետեւյալ մեկնաբանությամբ. «Ազատություն եմ ուզում, մեծացրեք իմ վանդակը»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ հայուհի»։



© NEWS.am STYLE