«Տիկնիկ». Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը

20:39   5 հունիսի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան պատկերված է ծաղիկների ֆոնին։ Նա սպորտային տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Դերասանուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխարկ եւ ժամացույց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սիրելիի հետ։ Գեղեցիկ զույգը կադրում ջերմ գրկախառնված էր, իսկ Մարինկան մեկնաբանություններում շնորհավորել էր սիրելիին. «Իմ սեր, շնորհավոր ծնունդդ»։



© NEWS.am STYLE