«Շատ սիրուն». Յուլյա Ֆինկի լուսանկարը

18:43   5 հունիսի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը բաց գույնի տաբատ է կրում, սպիտակ պիջակ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ժամացույց, մատանի եւ արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Յուլյան օգտագործել է «Սաֆարի» հեշթեգը, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Դուք շատ սիրուն եք»։

Ավելի վաղ հրապարկված կադրում Յուլյան ջերմ գրկել էր որդիներին։ Նա մեղմ ժպտում էր։  Ոճային դերասանուհին արձակել էր վարսերը, կրում էր արեւային ակնոց։  Նա հրապարակմանը կից գրել էր․ «Շնորհավոր եռատոն! Հուսով եմ՝ մեր երեխաները պատվով կպահեն իրենց մեծերի հաղթանակները եւ այլեւս պատերազմներ չեն տեսնի ու հաղթանակները կլինեն միայն ռազմադաշտից դուրս՝ հօգուտ իրենց հայրենիքի»։



© NEWS.am STYLE