Հնդկական սերիալից հայտնի Իչան` սեքսուալ կերպարում. Թինա Դատան` հայտնի ապրանքանիշի լողազգեստով (ֆոտո)

16:04   5 հունիսի, 2020

Հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալի հայտնի հերոսուհին` Իչան, հայ հեռուստադիտողի ամենասիրելի հնդիկ կերպարներից է: Նա հեռուստասերիալի երկրպագուների շրջանում հայտնի է իր բարությամբ, ամաչկոտությամբ եւ համեստությամբ, սակայն Իչային մարմնավորող Թինա Դատան կտրուկ տարբերվում է իր կերպարից: Թինան Instagram-ի իր էջում, որտեղ ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, պարբերաբար համարձակ լուսանկարներ է տեղադրում` ցուցադրեով իր ոչ միայն նուրբ դիմագծերը, այլեւ գեղեցիկ մարմինը:

33-ամյա դերասանուհին սոցիալական ցանցի իր էջում նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում կեցվածք է ընդունել հնդկական հայտնի ապրանքանիշի սեւ լողազգեստվ: Նրա հետեւորդները շտապել են մեկնաբանությունների հարթակը ողողել բազմապիսի էմոջիներով` արտահայտելով իրենց հիացմունքը: Շատերն են նշել, որ Թինան սեքսուալ տեսք ունի լուսանկարներում:

 



© NEWS.am STYLE