Վոլոչկովան, Բոնյան ու Տիմատին առաջատար են հարկային պարտքեր ունեցողների ցանկում

15:49   5 հունիսի, 2020

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պետությանը 374 հազար ռուբլի է պարտք։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հրապարակելով հայտնիների ցանկը, որոնք հարկային պարտքեր ունեն։

Շտապագատների թագուհին 12 պարտք ունի ընդհանուր 347 հազար ռուբլու չափով։ Ամենախոշոր պարտքերը տրանսպորտի միջոցների հարկերի համար են (123 հազար ռուբլի), Մոսկվայում (113 հազար) եւ Սանկտ Պետերբուրգում (48 հազար) բնակարանի համար եւ Մերձմոսկվայում հողատարածքի համար (28 հազար)։

Ցանկում են նաեւ Վիկտորյա Բոնյան (231 հազար ռուբլի), ռեփեր Տիմատին (163 հազար), հիփ-հոփ կատարող Ջիգանը (59 հազար) եւ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը (46 հազար)։



© NEWS.am STYLE