«Հայրիկը դեռ ծխում է». Գուֆի 10-ամյա որդին պատմել է, որ հայրը դեռ թմրամիջոցներ է ընդունում

16:44   5 հունիսի, 2020

Կարծես թե ռեփեր Գուֆը լրջորեն զղջացել է, որ որդին գրանցվել է Instagram-ում։ Երաժիշտի եւ Այզա Անոխինայի որդին՝ Սամին, պատահաբար բացահայտել է արտիստին՝ անկեղծորեն պատասխանելով հետեւորդների հարցերին։

Ալեքսեյ Դոլմատովի (երգչի իսկական անունը) որդուց հետաքրքրվել են՝ արդյոք հայրիկը դեռ իրեն երեն տալիս է թմրամիջոցներով։ «Հայրիկը դեռ ծխո՞ւմ է»,- հարցել են հետեւորդները, ինչին Սամին դրական պատասխան է տվել։ Ընդ որում, դատելով երեխայի տեղեկացվածությունից՝ ռեփերը դա անում է որդու ներկայությամբ։

40-ամյա Գուֆը վաղուց խնդիրներ ունի թմրամիջոցների հետ։ Հենց կործանարար կախվածության պատճառով էլ փլուզվել է երգչի ու Այզա Անոխինայի՝ Սեմիի մոր ամուսնությունը, որի հետ Գուֆը 5 տարի է ապրել։ Երգիչը չի թաքցնում, որ արգելված միջոցները խորտակել են կյանքը, սակայն պարզվում է՝ չի պատրաստվում հրաժարվել դրանցից։ Ապրիլին Ալեքսեյը հերթական անգամ կլինիկայում է հայտնվել, ուր բուժում են հարբեցողներին ու թմրամոլներին, ուր նրան ուղարկել է նախկին կինը։ Սակայն վերականգնումն, ակնհայտորեն, չի օգնել արտիստին։

Աղբյուրը՝  «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE