«Ես հեռու եմ իդեալական լինելուց». Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը մերկացրել է կուրծքը

17:12   5 հունիսի, 2020

Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը՝ Դարինա Էրվինը, հերթական գայթակղիչ լուսանկարն է հրապարակել։ Նկարչուհին լուսանկարվել է սպիտակ, թաց շապիկով, որը տեսանելի է դարձնում կուրծքը։

Մեկնաբանություններում Դարինան ներկայացրել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ վկայակոչելով գրող Չարլզ Բուկովսկու խոսքերը. «Դուք կսկսեք փրկել աշխարհը՝ փրկելով յուրանքանչուր անգամ մի մարդու։ Մնացած ամեն բան մեծ ռոմանտիզմ է կամ քաղաքականություն»։

«Որքան գեղեցիկ ես։ Պարզապես իդեալ»,- գրել է հետեւորդներից մեկը, ինչին սեւահեր գեղեցկուհին համեստորեն պատասխանել է. «Ես հեռու եմ իդեալական լինելուց, բայց ես ձգտում են ընդունել իմ թերությունները»։

Ալեքսանդր Ցեկալոն ու նրա կինն ապրում են Լոս Անեջելսում գտնվող առանձատանը։ Դարինան հաճախ է սեր խոստովանում ամուսնուն, նրան էրոտիկ նկարներ նվիրում, ինչպես նաեւ ռոմանտիկ լուսանկարներ հրապարակում։

 



© NEWS.am STYLE