Անջելինա Ջոլիի եւս մեկ երեխա ծրագրում է փոխել սեռը. լրատվամիջոցներ

18:12   5 հունիսի, 2020

Հոլիվուդյան կինոդերասանուհի Անջելինա Ջոլին վեց երեխա ունի, եւ նրանցից մեկն արդեն իսկ սեփական ցանկությամբ սեռափոխության ճանապարհին է։ Էնջիի ու Բրեդթ Փիթի ավագ դուստրը՝ Շեյլոն, սպասում է 18-ամյակին՝ տղայի վերածվելու համար։ Հիմա նա մտերիմներին խնդրում է իրեն Ջոն անվանել։ Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Ջոլիի ու Փիթի եւս մեկ երեխա սեռափոխության ցանկություն ունի։

Թե որ երեխայի մասին է խոսքը՝ տղայի, թե աղջկա, հայտնի չէ, սակայն համացանցում երկրպագուները ենթադրում են, որ նա Վիվյենն է, քանի որ վերջիս հաճախ է տղայական կերպարներով ներկայանում։

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնալուծությունից հետո շարունակում են դաստիարակել վեց երեխաներին՝ Նոքսին, Վիվյենին ու Շայլոյին (զույգի կենսաբանական երեխաները), ինչպես  նաեւ Մեդոքսին, Զախարային եւ Պեքսին (որդեգրված երեխաներ)։



© NEWS.am STYLE