«Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը». բալիկի սպասող Սիրուն Մինասի լուսանկարը

17:39   5 հունիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը սպասում է փոոքրիկի ծնունդին, ինչի մասին հայտնել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։

Գեղեցիկ կարգավիճակում գտնվող Սիրունը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Ապագա մայրիկը ոճային զգեստ է կրում ու արձակել է գանգուր մազերը։ Նա բնական շպարով է, իսկ մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել «քաղցր բարեմաղթանքների համար»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը», «հմայիչ եւ կանացի»։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում Սիրունը ոճային զգհեստ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ պայուսակի հետ։ Սիրունը հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուար՝ ականջօղ ընտրել։ «Կյանքը դեռ գեղեցիկ է… սեւ եւ սպիտակ գույների մեջ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Չքնաղ հայուգի, գեղեցկուհի»։

Լուսանկարները՝  @vahestep, @harutyunmanukyan_photographer



© NEWS.am STYLE