Քանյե Ուեսթը 2 մլն դոլար է նվիրաբերել Ջորջ Ֆլոյդի եւ ռասիզմի մյուս զոհերի ընտանիքներին

19:11   5 հունիսի, 2020

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեթսը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, 2 մլն դոլար է փոխանցել Ջորջ Ֆլոյդի, Ահմադ Արբերիի եւ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի այդ զոհերի հարազատներին օգնության համար։ Այս մասին, վկայակոչելով ռեփերի պաշտոնական ներկայացուցչին, հայտնում է ABC հեռուստաընկերությունը, փոխանցում է Variety-ն։

Այս միջոցների մի մասը կուղղվի վեցամյա Ջաննա Ֆլոյդի՝ Ջորջ Ֆլոյդի դստեր քոլեջի վարձի վճարմանը։ Մայիսի 25-ին Ֆլոյդի մահը մասսայական բողոքների պատճառ է դարձել։ Մյուս միջոցները կուղղվեն բարեգործական ֆոնդերին, որոնք կապված են Ահմադ Արբերիի եւ Բրեոննա Թեյլորի հետ՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի այլ տուժածներ, որոնք դարձել են բռնության ու ռասիզմի զոհ։

Ուեթը, որը նախօրերին «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է ամենաբարձր վարձարվող երաժիշտը, սովորաբար չի ամաչում իր կարծիքն արտահայտել քաղաքական թեմաների շուրջ ու պրովոկացիոն հայտարարություններ անել։ Սակայն նա մինչ այժմ չի մեկնաբանել ցույցերը, ինչի հետեւանքով լուրջ քննադատության է ենթարկվել։

Անկախ առատաձեռն նվիրատվությունից՝ ռեփերին շարունակում են քննադատել Դոնալդ Թրամփին աջակցելու համար։

Ուսեթին մինչ այժմ հիշեցնում են սկանդալային «սրտկությունն ընտրություն է» արտահայտությունը, որը նա օգտագործել էր 2018թ.-ին TMZ-ին տված հարցազրույցում։ «Երբ լսում ես ստրկության մասին, որը շարունակվում է 400 տարի… 400 տարի՞։ Դա հնչում է որպես ընտրություն»,- ասել էր Ուեսթը։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ խոսել է «մենթալ բանտի» մասին, որ ստրկության հոգեբանական հետեւանքներն աֆրոամերիկացիներին հետապնդում են մինչ այժմ։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարը՝ Evan Agostini/Invision/AP/REX/Shutterstock



© NEWS.am STYLE