Adidas-ի աշխատակիցները ընկերությանը մեղադրել են ռասիզմի մեջ

23:04   5 հունիսի, 2020

Adidas-ի աշխատակիցները պատրաստվում են ընկերության ներսում տիրող ռասիզմի դեմ բողոքի ակցիայի։ Աշխատողները Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի հանդեպ բրենդի արձագանքը որակել են կեղծավորություն։

Բրենդն Instagram-ում հրապարակել է հակառասիստական գրառում եւ վերահրապարակել է Nike-ի հոլովակը, որը ժամանակին իր հայտնի կարգախոսը Just Do It («պարզապես դա արեք») փոխել է For once, Don't Do It-ի («այս անգամ մի արեք դա»): Սակայն, Օրեգոնի նահանգի Պորտլենդի adidas-ի շտաբ-բնակարանի աշխատակիցների խոսքերով, բրենդի հանրային նախաձեռնությունները ոչ մի ընդհանուր բան չունեն այն բանի հետ, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:

«Բրենդի հետ իմ համագործակցությունը պետք է վկայի adidas-ում ներառականության եւ ռասայական բազմազանության մասին, բայց երբ նայում եմ շուրջս, ինձ նման որեւէ մեկին չեմ տեսնում։ Այդ վախի պատճառով սեւամորթները զսպում են իրենց, ճնշում իրենց ապրումները եւ խլացնում ներքին ձայնը։ Սեւամորթներին սպանող համակարգերը նույն ճնշումներն են, որոնք առկա են adidas-ում: Բրենդը ցույց է տվել, որ ռասիզմին հանդուրժողական է վերաբերում, թեեւ adidas-ի հանրային տարածքում դատապարտում են ռասիզմը», - Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակին ուղղված իր ուղերձում գրել է adidas Originals-ի կրտսեր դիզայներ Ջուլիա Բոնդը:

Այսօր Ջուլիա Բոնդը եւ adidas-ի մյուս աշխատակիցները հանդես կգան բողոքի ակցիաներով, որոնց նպատակն է բրենդից պաշտոնական ներողություն ստանալ:

Աղբյուրը՝ Blueprint


© NEWS.am STYLE