Հասմիկ Խոջյանի ամառային քնքուշ կերպարը

23:31   5 հունիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով այժմ հանդես է գալիս «Անհասցե ծնվածներ» սերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային նուրբ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է սեւ երանգի հագուստ, իսկ վարդագույն պիջակը նա գցել է ուսերին։ Երիտասարդ դերասանուհին մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Սիրուննե՞ր, ո՞նց եք»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարկված կադրերում Հասմիկը ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Նա գանգուր վարսերով է։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկով։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ամառ», «սիրիր կյանքը», «վայելիր կյանքը»։



© NEWS.am STYLE