Սլացիկ ոտքեր, ուլտրակարճ կիսատաբատ․ Լիա Զախարյանի նոր լուսանկարները

14:39   6 հունիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած իր կերպարներով,  միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:

Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարներում դերասանուհին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է մարմնագույն, փայլուն բլուզ, ուլտրակարճ կիսատաբատ, պիջակ։ Նա ձեռքերում կանաչ խնձորներ է պահում։ Լիան գեղեցիկ հավաքել է վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են շան պատկերով հողաթափերը։ Հրապարակմանը կից Լիան դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Գունավոր, պոզիտիվ, էներգիայով լի օր բոլորիս։ Ինչպե՞ս օգտագործեմ խնձորը։ Պատրաստեմ սմուզի, թե պոպոկով լցոնեմ ու տեղադրեմ վառարան»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, բեժ գույնի շապիկ։ Լիան բարձրակրունկներ էր ընտրել, հավաքել մազերը։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր։ «Ամեն ինչ լավացնելու ցանկանությունն իմ բնավորությունն է»,- ռուսերենով մակագրել էր նա։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ elen.gasparyan



© NEWS.am STYLE