«Զգեստ կարելի է չկրել»․ Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է D&G նոր կոշիկներով

13:14   6 հունիսի, 2020

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, երկրպագուների առջեւ պարծեցել է հերթական թանկարժեք ձեռքբերմամաբ։ Աղջիկն առանձնանում է իր ոճով եւ երկրպագուներին ու հետեւորդներին հաճախ է ներկայանում ոճային կերպարներով եւ թանկարժեք իրերով։

Բրուխունովան իր Instagram-ում հրապարակել է թավշյա, քարերով արդարված կոշիկների լուսանկար։

Ինչպես տեղեկացնում է Teleprogramma.pro կայքը D&G բրենդի այդ կոշիկները Բրուխունովայի կողմից ձեռք են բերվել չորս տարի առաջ՝ 60 հազար ռուբլով, եւ այդ ամբողջ ընթացքում նա դրանք պահել է զգեստապահարանում: Կամ կրունկն էր անհարմար, կամ Տատյանա Բրուխունովան դրանք կրելու համար սպասում է որոշակի պահի:

«Արքայադստեր կոշիկներ։ Շատ գեղեցիկ եւ նուրբ են։ Իսկական տիկնոջ համար», «դրանց հետ կարելի է ընդհանրապես ոչինչ չկրել», «ես կարծում էի, որ դա թատերական կոստյում է։ Գեղեցիկ են, իհարկե», «ինչպես կրել նման գեղեցկությունը, ու՞ր գնալ դրանցով», - հետաքրքրվել են հետեւորդները։

Սակայն ոչ բոլորի սրտով են եղել նուրբ կոշիկները․ «Ինչպիսի անճաշակություն», «այդ կոշիկները միայն գեղեցիկ ոճին են համապատասխանում», - հայտարարել են հետեւորդներից ոմանք։



© NEWS.am STYLE