Քեյթ Բլանշեթը բենզասղոցով վնասել է գլուխը

12:04   6 հունիսի, 2020

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը պատմել է, թե ինչպես է վերջերս վնասել գլուխը՝ աշխատելով բենզասղոցով: Այս մասին հայտնել է «Ռիդուսը»՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Brush with death: Cate Blanchett is lucky to be alive after a DIY accident with a chainsaw at her country estate in East Sussex, England. Pictured wearing fake blood makeup on set of the 2006 movie Babel

Աստղն Անգլիայի Սուսեքս կոմսությունում գտնվող իր ամառանոցում աշխատել է այդ սարքով, ինչի արդյունքում վնասվածք է ստացել։

Candid: The two-time Oscar winner, 51, took a 'little nick to the head' while using the mechanical saw, but fortunately avoided a serious injury

«Ես լավ եմ։ Ես վիրավորվել եմ բենզասղոցով աշխատելու ժամանակ, իհարկե, հնչում է սարսափելի, բայց, իրոք, ոչինչ չի պատահել։ Գլխիս վրա միայն մի փոքր քերծվածք է մնացել», - պատմել է դերասանուհին։

Առաջին անգամ այս դեպքի մասին նա հիշատակել է մայիսի վերջին՝ Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ հարցազրույցում: Այդ ժամանակ 51-ամյա Բլանշետն ասել է, որ իրեն հաջողվել է խուսափել կյանքի եւ առողջության համար անդառնալի հետեւանքներից։ Ի պատասխան Գիլարդը խնդրել է դերասանուհուն ավելի զգույշ վարվել վտանգավոր գործիքի հետ. «Ձեր գլուխը շատ հայտնի է։ Կարծում եմ ՝ հանդիսատեսը չէր ցանկանա դրանում սպիներ ու վնասվածքներ տեսնել»։

No biggie! Cate mentioned the incident in passing in a podcast interview with former Australian Prime Minister Julia Gillard (pictured) last week

Բլանշետը նաեւ պատմել է, որ ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ իր կյանքը «վատ իրադարձություններով է» հագեցրել: Բացի այդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում նա ժամանակավորապես թողել է կինոկարիերան, որպեսզի ավագ որդուն օգնի պատրաստվել ավարտական քննություններին։

Historic manor: Cate, who was born and raised in Melbourne, lives in a $6.25million manor called Highwell House (pictured) near Crowborough, about an hour south of London

Լուսանկարները՝ DailyMail, GettyImages



© NEWS.am STYLE