«Տարիներ անց, կրկին Աստծո մոտ խնդրանքով». Շուշաննա Թովմասյանը՝ Սաղմոսավանքում

10:33   6 հունիսի, 2020

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է բնական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Շուշաննան պատկերված է Սաղմոսավանքի մոտ։ Երիտասարդ դերասանուհին կրում է զոլավոր, ամառային զգեստ։ Նա առանց շպարի է, արձակել է ուղիղ հարդարված վարսերը։ Հրապարակմանը կցի Շուշաննա Թովմասյանը գրել է․ «Տարիներ անց, կրկին Աստծո մոտ խնդրանքով»։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Շուշաննան վանդակավոր զգեստ էր կրում, ջինե բաճկոն։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել ընդգծված շպար։ Հրապարակմանը կից դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բաղմաթիվ հաճոյախոսություններ ու դրական մեկնաբանություններ էին գրել.  «Յուրահատուկ», «Շքեղ», «Աննկարագրելի», «Շատ գեղեցիկ», «Չնաշխահիկ», «Արքայադուստր», «Անկրկնելի»։



© NEWS.am STYLE