Նվազագույն շպար, ամառային շապիկ․ Գայանե Ասլամազյանի նուրբ կերպարը

18:37   6 հունիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Գայանե Ասլամազյանը, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, կրում է սեւ հագուստ։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին օվկիանոսի ափին։ Գայանե Ասլամազյանը ջինսե կարճ շորտ էր կրում եւ սեւ բլուզ։ Հագուստն ընդգծել էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Գայանե Ասլամազյաը մեկնաբանություններում հեշթեգեր էր օգտագործել՝ «օվկիանոս», «Կալիֆոռնիա», իսկ հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել։

 Լուսանկարը՝ @asvadurov_



© NEWS.am STYLE