Chanel-ի կրուիզային շոուն, այնուամենայնիվ, տեղի կունենա այս ամռանը

14:03   6 հունիսի, 2020

Chanel-ն, այնուամենայնիվ, կրուիզային շոու կանցկացնի. այն տեղի կունենա հունիսի 8-ին՝ Փարիզի ժամանակով 12:00-ին: Այս մասին նորաձեւության տունը հայտնել է Instagram-ի իր էջում։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Chanel-ն ապրիլին տեղափոխել էր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը։ Սկզբում շոուն պետք է տեղի ունենար մայիսի 7-ին Կապրի կղզում։

Աղբյուրը՝ Theblueprint



© NEWS.am STYLE