Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ի ղեկավարի պաշտոնից` իր տեղը զիջելով աֆրոամերիկացու

00:07   6 հունիսի, 2020

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով աֆրոամերիկացու։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Նա կհետեւի, որ իր փոխարեն սեւամորթ թեկնածու վերցնեն, իսկ Reddit-ի հետագա եկամուտները կփոխանցի ռասայական ատելության դեմ պայքարին:

«Ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Որպես հայր, որը պետք է պատասխանի իր սեւամորթ դստեր այն հարցին, թե ես ինչ եմ արել»,– ասել է Օհանյանը։

Նշենք, որ Օհանյանի կարողությունը գնահատվում է 9 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE