Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը, որում նկարահանվել է Ալեքսանդր Գուդկովը

10:01   6 հունիսի, 2020

Միխայիլ Գալուստյանը ներկայացրել է «Золото» երգի տեսահոլովակը, որում Ալեքսանդր Գուդկովը կատարել է Ժան-Պոլ Գուդկովի՝ էքսցենտրիկ կուտյուրյեի դերը։ Ֆիլմի սյուժեի համաձայն, Super Жоrік-ը գալիս է Ժան Պոլ Գուդկովի նորաձեւության ցուցադրությանը չի զսպվում իրեն եւ ցատկում է պոդիումով քայլող իրեն դուր եկած մոդելի վրա  դրանով իսկ խափանելով դեֆիլեն:

«Ցուցադրության ժամանակ ոչ մի մոդել չի տուժել», - կատակել է Միխայիլը: «Ի դեպ, շնորհակալ եմ Ազամատ Մուսագալիեւին, ով գրել է նոր երգի բառերն ու երաժշտությունը։ Իսկ տեսահոլովակի գաղափարը իմն ու Գարիկ Մարտիրոսյանին է։ Մենք որոշեցինք, որ Սաշա Գուդկովից ավելի լավ ոչ ոք չի կարողանա հանդես գալ կուտյուրյեի դերում, եւ նա իսկապես հիանալի կատարեց այն»։



© NEWS.am STYLE