Բնական․ Անի Խաչիկյանը՝ բնության գրկում

16:41   6 հունիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական ու նուրբ կերպարում։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Անին երիցուկների դաշտում է։ Կադրում երիտասարդ դերասանուհին առանց շպարի է, արձակել է վարսերը։ Նա կրում է ճերմակ հագուստ։ Հրապարակմանը կից Անին գրել է․ «Երիցուկ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անին փոքրիկ որդու Տեսլայի հետ էր։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Նրանք պատկերված էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ ծաղիկների դաշտում։ Անին մեղմ կերպարում էր․ նա հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։

Լուսանկարը՝ arthur.sakhkalyan



© NEWS.am STYLE