«Папины дочки» սերիալի աստղը նկարահանվել է Ռոդիոն Գազմանովի տեսահոլովակում 18+

16:09   6 հունիսի, 2020

«Папины дочки» հայտնի սերիալի աստղ՝ 25-ամյա դերասանուհի Լիզա Արզամասովան որոշել է նկարահանվել երգիչ Ռոդիոն Գազմանովի բավականին համարձակ տեսահոլովակում:

Ըստ սյուժեի՝ Լիզան եւ Ռոդիոնը հարկադիր ինքնամեկուսացման պատճառով միմյանցից հեռու են գտնվում։ Սակայն նրանք չեն ձանձրանում այսպես կոչված «մենակության» մեջ գտնվելով։

Տեսահոլովակում դերասանուհին ներկայացել է գեղեցկուհու կերպարում՝ փարթամ թարթիչներ, ռոմանտիկ գանգուրներ եւ տպավորիչ երանգներով դեկոլտե: Նա փորձում է գայթակղել Ռոդիոնին, որն առանց նրա էլ հիանալի ժամանակ է անցկացնում, իսկ հոլովակի վերջում կադրում անսպասելիորեն հայտնվում է... Ստաս Կոսյուշկինը։



© NEWS.am STYLE