Ամառ, բնություն ու մայրության բերկրանք. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

17:03   6 հունիսի, 2020

Այս շաբաթ թեւակոխեցինք ամառ, ինչն ավելի ջերմացրեց Instagram-ի հայ հայտնիների հրապարակումները: Շաբաթը սկսվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հրապարակումներով, երբ բոլորի ուշադրության կենտրոնում փոքրիկներն էին: Հայտնիներից շատերն էլ իրենց երեխաների հետ լուսանկարներ հրապարակեցին ու շնորհավորեցին բոլոր մանուկներին:

Երգչուհի Լիլուի որդին՝ Ռոբերտը, այդ օրը նշում էր նաեւ ծննդյան տարեդարձը: Լիլուն Instagram-ում նրա լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորական գրառմամբ.

«Երջանիկ եմ, որ քո մաման եմ»,-նշել է նա:

Սիլվա Հակոբյանն էլ դստեր հետ համատեղ լուսանկարով է շնորհավորել նրան ու մյուս փոքրիկներին. «Քեզ հետ ավելի եմ մանկացել ու երջանկացել, իմ փոքրիկ հրաշք: Շնորհավոր տոնդ»,-գրել է երգչուհին:

Խորհրդանշական այդ օրը հետեւորդներին ուրախալի լուր հայտնեց նաեւ Women's Club-ի գեղեցկուհիներից Սիրուն Մինասը: Նա հրապարակեց իր նոր ֆոտոշարքը, որում երեւում է կլորացած փորիկը: Այդպիսով, Սիրունը հաստատեց հղիության լուրերը:

Այս շրջանում շատերն ավելի մոտ են դարձել բնությանը: Պարուհի Սոֆի Դեւոյան կրտսերը լուսանկար է հրապարակել, որում բնության գրկում է: Պարուհին ներկայացել է առանց շպար ու հարդարանքի. «Գեղեցկությունը պարզության մեջ է»,-գրել է Սոֆին:

Իր բնական տեսքով ու յասամաններով Instagram-ին գեղեցկություն ու թարմություն է փոխանցել նաեւ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Իսկ Նազենի Հովհաննսյանն այս շրջանում շարունակում է բացահայտել Հայաստանը: Դերասանուհի-հաղորդավարուհին այս շաբաթ հրապարակած կադրում սպորտային look-ով է. «Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի` հակառակ կողմից»,-մակագրել է նա:

Այս շրջանում լայնորեն խրախուսվում է պաշտպանիչ դիմակների կրումը հանրային բաց եւ փակ տարածքներում, ինչը քարոզվում է նաեւ հեռուստատեսությամբ ու Instagram-ում: Ընդ որում՝ եթե ցանկանում եք ամեն պարագայում պահել նորաձեւ տեսքը, կարող եք պատվիրել նաեւ թրենդային դիմակներ, որոնք առաջարկում են շատ նորաձեւության սրահներ:

Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ աչքի է ընկնում իր ոճային կերպարներով, նույնիսկ այս շրջանում չի կորցնում ոճի զգացողությունը: Եչգչուհին դիմակով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր թրենդային տեսքը:



© NEWS.am STYLE