Ջերմ ընտանեկան մթնոլորտ, նվեր կարիքավոր մարդկանց. ինչպես է Անջելինա Ջոլին նշել 45-ամյակը

17:37   6 հունիսի, 2020

Օրերս հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին նշել է ծննդյան 45-ամյակը։ Մինչեւ կարանտինը հոլիվուդյան դերասանուհին մտադիր էր աղմկոտ երեկույթ կազմակերպել, մեծ թվով հյուրեր հրավիրել, սակայն այդ գաղափարից հայտնի պատճառներով նա ստիպված էր հրաժարվել, գրում է The Mirror-ը:

Արդյունքում տոնն անցել է ջերմ ընտանեկան մթնոլորտում, մայրիկն ու նրա երեխաները վերջապես կարողացել են հավաքվել ամբողջ կազմով եւ հիանալի ժամանակ անցկացնել։

Հետաքրքիր է, որ իր տոնի առթիվ Անջելինա Ջոլին նաեւ նվեր է մատուցել կարիքավոր մարդկանց։ Լինելով ակտիվ բարեգործ՝ դերասանուհին 200 հազար դոլարի նվիրատվությունը փոխանցել է բարեգործական հիմնադրամներից մեկին, որի հետ համագործակցում է։ Խոսքը NAACP հիմնադրամի մասին է, որն օգնություն է ցուցաբերում ազգային փոքրամասնություններին, որոնք տուժել են իրենց իրավունքների խախտումից:



© NEWS.am STYLE