Ցեկալոյի երիտասարդ կինը թաց շապիկով ընդգծել է բարեմասնությունները

22:22   6 հունիսի, 2020

Ալեքսանդր Ցեկալոյի կինը՝ Դարինա Էրվինը, սիրում է հանրությանն «անհանգստացնել» «մերկ» լուսանկարներով։ Աղջիկն առանց կաշկանդվելու հրապարակում է համարձակ ու անկեղծ լուսանկարներ։ Իսկ այս անգամ նա ցուցադրել է կուրծքը։

Դարինան Instagram-ի իր էջում լոգարանից լուսանկար է տեղադրել, որում կերպարանք է ընդունել հատակին նստած։ Կադրում նա կրում է թաց շապիկ, որի շնորհիվ էլ ընդգծվել է դեկոլտեի հատվածը։

Անկեղծ հրապարակումը հայտնի կինն ուղեկցել է Չարլզ Բուկովսկու հեղինակած փիլիսոփայական արտահայտությամբ այն մասին, որ աշխարհը կարելի է փրկել՝ դժբախտությունից ազատելով գոնե մեկ մարդու, մնացածը՝ ռոմանտիկա կամ քաղաքականություն է։

Մեկնաբանություններում օգտատերերն իրենց երախտագիտությունն են հայտնել Դարինեին՝ նշելով, որ աշխարհը չեն կարող փրկել, սակայն նա «փրկել է իրենց երեկոն», քանզի նրան տեսել են տվյալ լուսանկարը եւ հոգիներում «թեթեւություն ու լուսավորություն են զգացել»։

Աղբյուրը՝ Факты



© NEWS.am STYLE