«Կյանքում կա մի գիծ, որն անցնելիս կյանքդ ամբողջությամբ փոխվում է»․ Մանո Գրիգորյանի ամառային կերպարը

20:31   6 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է  ամառային վառ կերպարում։

Instagram-ի էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանի կինը կրում է բաց երանգի հագուստ։ Նա գեղեցիկ ծաղկեփնջով է։ Մանոն արձակել է վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքում կա մի գիծ․․․ Դա սահմանն է գիտակիցի ու անգիտակիցի․․․ կարմիր թելով «գծած է»․․․ Հենց անցնում ես․․․ կյանքդ ամբողջությամբ փոխվում է․․․ Քանի դեռ չես հասել գծին ու չես անցել․․․ չես կարող հասկանալ լավը որն է․․․ որովհետեւ մարդ էակը համեմատության մեջ է ամեն ինչ հասկանում․․․ միայն անցնելուց հետո ես հասկանում ով էիր․․․ եւ ով դարձար․․․ ի՞նչ փոխվեց»։



© NEWS.am STYLE