«Ինչպիսի գեղեցկություն»․ Թամարա Գեւորգյանը՝ Գյումրիում

23:43   6 հունիսի, 2020

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային հմայիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Թամարան գտնվում է Գյումրի քաղաքում։ Նա կրում է ջինսե, ամառային զգեստ։ Երիտասադր դերասանուհին արձակել է երկար վարսերը։ Նրա կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կցի նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Ինչպիսի գեղեցկություն», «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Թամարան վառ շպարով էր․ ընդգծված ու արտահայտիչ աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Դերասանուհու վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Հրապարակմանը կից նա ողջունել էր երկրպագուներին ու հետեւորդներին։



© NEWS.am STYLE