«Կրում եմ դիմակ։ Լոշտակ եմ, բայց առողջ»․ Գրիգոր Դանիելյանի հումորային լուսանկարն ու գրառումը

21:32   6 հունիսի, 2020

Սցենարիստ, դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը կիսվել է նոր, հումորային լուսանկարով ու գրառմամբ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանը պատկերված է վերելակում։ Նա կրում է դիմակ, ամառային գունավոր բլուզ, իսկ հրապարակմանը կից դերասանն անդրադարձել է արդիական մի թեմայի, սակայն իրեն հատուկ ոճով՝ հումորով։ Գրիգոր Դանիելյանը հրապրակմանը կից գրել է․ «Կրում եմ դիմակ։ Լոշտակ եմ, բայց առողջ»։

Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանը պատկերված էր տրակտորի կողքին։ Նա կրում էր կապույտ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Գրիգոր Դանիելյանը ներկայացել էր հաստ հոնքերով։ Իսկ հրապարակմանը կից Գրիգոր Դանիելյանը գրել էր․ «Վաճառվում է տրակտոր, նախնական գինը ջրի»։



© NEWS.am STYLE