«Անհանգի՜ստ աշխարհ, ե՞րբ պիտի հանդարտվես ու վերադառնաս քո բնականոն ընթացքին»․ Արմինկա

22:42   6 հունիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա ու քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է մեքենայում։ Նա կրում է սեւ բլուզ, ջինսե տաբատ, վարդագույն պիջակ։ Երգչուհին արձակել է վարսերն ու նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Անհանգի՜ստ աշխարհ, ե՞րբ պիտի հանդարտվես ու վերադառնաս քո բնականոն ընթացքին»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ տոպ էր կրում ու տաբատ։ Նա հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել երգչուհուն, որը վերջին տարիներին ԱՄՆ է ապրում. «Պարզապես գեղեցիկ»։



© NEWS.am STYLE