«Շնորհավոր 10 ամսականդ, իմ փոքրիկ Միլա»․ Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր քնքուշ լուսանկարը

19:43   6 հունիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր՝ փոքրիկ Միլայի քնքուշ լուսանկարը։

Իր միկրոբլոգում երգչուհու դստրիկը կանգնած է, նա գեղեցիկ զգեստով է։ Իսկ մայրիկը հրապարակմանը կից շնորհավորելով նրա 10 անսականը՝ գրել է․ «Շնորհավոր 10 ամսականդ, իմ փոքրիկ Միլա»։ Սիլվայի հետեւորդները ջերմագին մաղթանքներ ու հիացական մեկնաբանություններ են կատարել։

Ավելի վաղ Սիլվան լուսանկար էր հրապարակել դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր նմանատիպ հագուստ էին կրում եւ լայն ժպտում էին։ «Քեզ հետ ավելի եմ մանկացել ու երջանկացել, իմ փոքրիկ հրաշք։ Շնորհավոր Տոնդ»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE