Մահացել է «Ընկերներ» սերիալի դերասանուհի Մերի Փեթ Գլիսոնը

20:01   6 հունիսի, 2020

ԱՄՆ-ում 70 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի դերասանուհի Մերի Փեթ Գլիսոնը, հաղորդում է Variety-ն:

Դերասանուհու մենեջերի տեղեկություններով՝ մահվան պատճառ դարձել է քաղցկեղը։

Գլիսոնը նկարահանվել է ավելի քան 160 ֆիլմերում եւ սերիալներում, այդ թվում՝ հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի «Ընկերներ», «Մենթալիստ», «Հուսահատ տնային տնտեսուհիներ», «Կրքի անատոմիա» եւ այլն: Իր կարիերան Մերի Փեթ Գլիսոնը սկսել է 1982 թվականին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE