«Կանացիության էտալոն»․ Արփինե Հովհաննիսյանը դասական կերպարում

10:31   7 հունիսի, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Արփինե Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով դասական ոճում։ կադրերում նա կրում է բեժ երանգի կոստյում, սպիտակ բլուզ։ Արձակել է ալիքավոր վարսերն ու նուրբ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ հղել նրան՝ գրելով․ «Կանացիության էտալոն», «Ամենագեղեցիկ աղջիկը», «Կանացի հմայիչ, գեղեցիկ եւ խելացի», «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», «Անսահման կանացի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը կանաչ բլուզ էր ընտրել, որը համադրել էր վզնոցի հետ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Արշակի նկարածն է: Խիստ չդատեք»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE